Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 917
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տիգրան Վահրամի Բարեղամյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունը չկատարելու կապակցությամբ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի, Թալին համայնքի, Եղնիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 17-ին ներկայացրած տեղեկանքի՝ Տիգրան Վահրամի Բարեղամյանը անշարժ գույքի հարկի պարտավորությունն ամբողջությամբ մարել է :
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Տիգրան Վահրամի Բարեղամյանի նկատմամբ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հարուցված թիվ 1922-Ա վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալինի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգովՙ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner