Այսօր: Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 168-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2026 թվականի N 168-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, համաձայն Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ №03-Ն որոշմամբ հաստատված <<Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու>> կարգի 8-րդ կետի 12-րդ ենթակետի, հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի և «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության միջև 19․10․2026թ․ կնքված համագործակցության մասին հուշագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

Թալին համայնքի ավագանին որոշում է

1․ Տալ համաձայնություն 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության մասնակցությամբ «Համայնքի կարողությունների զարգացում» տասներկուամսյա ծրագրի իրականացմանը։

2․ Ծրագրի իրականացման նպատակով հատկացնել ընդհանուր 6,600,000 (վեց միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ապահովելով ամսական մինչև 550,000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսավորում։

3․ Լիազորել Թալին համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության հետ կնքել ծրագրի իրականացման և ֆինանսավորման պայմանագիր՝ դրանում սահմանելով ծրագրային գործողությունների ժամանակացույցը և փուլերը, ակնկալվող արդյունքները և չափելի ցուցանիշները, ֆինանսավորման և վճարման կարգը, բովանդակային և ֆինանսական հաշվետվողականության ժամկետներն ու պահանջները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև չօգտագործված, ոչ նպատակային օգտագործված կամ հաշվետվային փաստաթղթերով չհիմնավորված միջոցների վերադարձի պայմաններն ու պատասխանատվությունը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -23

ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ

ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ

ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ

ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳԱԳԻԿ ՆԻԿՈՅԱՆ

ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner