Այսօր: Կիրակի, 1 Փետրվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 441
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հունվարի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ղեկավար՝ Տ․Սափեյանս, ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ․Սարգսյանի կողմից ներկայացված 29․01․2026թ․ զեկուցագիրը և կից նյութերը․

ՊԱՐԶԵՑԻ

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ․Սարգսյանը 29․01․2026թ․ ներկայացրել է զեկուցագիր այն մասին, որ «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Բաբիկյանի կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվել է թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, այն է՝ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող 02-035-0127-0018 կադաստրային ծածկագրով, վերը նշված ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարվել է շինարարական աշխատանքներ՝ (արևային վահանակների կրող կոնստրուկցային բետոնային հիմքեր), իսկ համայնքային սեփականություն հանդիսացող 02-035-0127-0001,02-035-0127-0019 և 02-035-0127-0020 կադաստրային ծածկագրերով հաղամասերում կատարվել են հողհարթեցման աշխատանքներ առանց կառուցապատման թույլտվություն համայնքի ղեկավարից ստանալու։          «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը իրականացնելու որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգված քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ կառավարության սահմանած կարգով։ Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տրամադրող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարի քաղաքաշինության և կումունալ-տնտեսության բնագավառում սեփական լիազորություններն են․ Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարական թույլտվություն տալը, ինչպես նաև ինքնակամ շինարարությունը կանխարգելելն ու կասեցնելը և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելը։ Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները, պարզ է դառնում, որ «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Բաբիկյանը կատարել է գործողություն, որով թույլ է տվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտում։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191 հոդվածով

ՈՐՈՇԵՑԻ

1. «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Բաբիկյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավախախտում կատարած անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner