Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի ղեկավարի «22» սեպտեմբեր 2026 թվականի թիվ 1813-Ա որոշման նախաբանում «բնակելի տան մի մասը (1-ին հարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն, 2-րդ հարկում՝ բ/պ-ն կամ ա/հ-ն, ձեղնահարկը և ձեղնահարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն), տաղավարը, ավտոտնակ/ թոնրատունը և պարիսպը» բառակապակցության փոխարեն կարդալ «բնակելի տան մի մասը (1-ին հարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն, 2-րդ հարկում՝ բ/պ-ն կամ ա/հ-ն, ձեղնահարկը և ձեղնահարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն), տաղավարը, ավտոտնակ/թոնրատունը, պարիսպը, 1-ին և 2-րդ հարկերում ինքնակամ բացված թվով 10 պատուհանը և 2 դուռը» բառակապակցությունը։
2. 1-ին կետում «բնակելի տան մի մասը (1-ին հարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն, 2-րդ հարկում՝ բ/պ-ն կամ ա/հ-ն, ձեղնահարկը և ձեղնահարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն) – 267.47 քմ, տաղավարը – 16․99 քմ, ավտոտնակ/թոնրատունը – 192․14 քմ և պարիսպը – 18․92 քմ» բառակապակցության փոխարեն կարդալ «բնակելի տան մի մասը (1-ին հարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն, 2-րդ հարկում՝ բ/պ-ն կամ ա/հ-ն, ձեղնահարկը և ձեղնահարկում՝ թվով 3 բ/պ-ն կամ ա/հ-ն) – 267.47 քմ, տաղավարը–16․99 քմ, ավտոտնակ/թոնրատունը – 192․14 քմ, պարիսպը – 18․92 քմ, 1-ին և 2-րդ հարկերում ինքնակամ բացված թվով 10 պատուհանը և 2 դուռը» բառակապակցությունը։
3. 2-րդ կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ «Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 262 777 (երկու հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ (267․47 քմ x 631) + (228․05 քմ x 379) + (12 x 631)։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։