Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել Թալին համայնքի <<Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն>>, «Ջրամատակարարման ծառայություն» և «Կոմունալ բարեկարգման ծառայություն» համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 1-3 հավելվածների: 2.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 4-28 հավելվածների: 3․Սույն որոշուման 1-ին կետը ուժի մեջ է մտնում 2025թ-ի փետրվարի 1-ից։ 4․Սույն որոշուման 2-րդ կետը ուժի մեջ է մտնում 2025թ-ի հունվարի 1-ից։ 5.Մինչև 2025թ-ի փետրվարի 1-ը սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային հիմնարկների համար գործում են 2024թ-ի համար հաստատված հաստիքացուցակները։ |