Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Կաթնաղբյուր բնակավայրում Կաթնաղբյուրի տուֆի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերության տնօրենի 23․09․2024 թվականի գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԺԱՆ-ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերությանը Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում Կաթնաղբյուրի տուֆի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |