Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասից հրաժարվելու մասին քաղաքացի Ազատ Մխիթարյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ազատ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-060-0102-0002 կադաստրային ծածկագրով 0,1096 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը ճանաչել որպես Թալին համայնքի սեփականություն։
2.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար։
3.Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: