Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանս, ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ՝ Ռ․ Ղազարյանի կողմից 14․09․2026թ․ ներկայացված Հերկուլես Նաիրիի Սարգսյանի վերաբերյալ զեկուցագիրը և կից նյութերը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«14» սեպտեմբերի 2026 թ.-ին, ժամը 10:05-ին, Թալին-Կարմրաշեն ճանապարհին հարող՝ Թալին քաղաքի վարչական տարածքում, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Մանուկ Մելքոնյան փողոցի 5/1 տան հասցեի բնակիչ Հերկուլես Նաիրիի Սարգսյանը կատարել է ոչ սահմանված վայրում՝ պահանջների խախտմամբ առևտուր, այդ կերպ թույլ տալով ՀՀ «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ իրավախախտում։ Ղեկավարվելով ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 162-րդ, 2191-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հերկուլես Նաիրիի Սարգսյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: