Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.11.2022թ.-Ի <<ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ.-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման թիվ1 հավելվածի 4-րդ տողում հսկիչների թվաքանակը 4-ի փոխարեն դարձնել 11:

2. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի << Ներքին Բազմաբերդի մանկապատեզ>> ՀՈԱԿ-ի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 11 հավելվածում ավելացնել 0.5 հաստիքային միավոր՝ խոհարարի օգնականի հաստիք, մեկ հաստիքային միավորի հաշվով 105000 ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023թ.-ի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագիծը։ Ավագանու անդամ Ղուկաս Հակոբյանը հարցրեց հաստիքացուցակով նախատեսված 25 ջրբաժաններից Ն. Սասնաշենին քանի հաստիքային միավոր է հասնում, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ որքան անհրաժեշտ լինի՝ մեկ, հինգ կամ տաս ջրբաժան, այնքան էլ կտրամադրվի:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner