Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 31
 
Համար 31Ամսաթիվ 14/07/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների ներկայացուցիչները, ինչպես նաև Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա․ Նազարյանը։
Խորհրդակցության ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին համայնքի բոլոր բնակավայրերին վերաբերող հիմնական հարցերը, առկա խնդիրներն ու դրանց կարգավորման հնարավորությունները։ Շեշտադրվեցին ընթացիկ բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ Արագածավան բնակավայրի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական պահպանության կազմակերպման հարցերը, ինչպես նաև այլ ծրագրային աշխատանքների իրականացումը, դրանց ժամանակացույցն ու կատարման որակը։
Քննարկումների, պարզաբանումների և առաջարկությունների արդյունքներով Տավրոս Սափեյանը տվեց հանձնարարականներ՝ աշխատանքների համակարգման, արդյունավետության բարձրացման և համայնքային ծրագրերի հետևողական կատարման ուղղությամբ։
Հանձնարարականների իրականացումն ուղղված է համայնքային կառավարման որակի բարձրացմանը, բնակիչների առօրյա պայմանների բարելավմանը և մաքուր ու բարեկարգ միջավայրի ապահովմանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner