Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 14-րդ կետով, 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու անդամ Մանվել Ժորժիկի Կրպեյանի լիազորությունները՝ 2025 թվականի առաջին նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերին անհարգելի պատճառով ընդհանրապես չմասնակցելու համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |