Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2024թվականի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգը. 1) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-007-0038-0006 ծածկագրով անշարժ գույքը <<Ակունքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Սարգսյան) 2) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-069-0020-0036 ծածկագրով անշարժ գույքը <<Մաստարայի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 3) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-036-0020-0002 ծածկագրով անշարժ գույքը <<Դավթաշենի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 4) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-057-0044-0022 ծածկագրով անշարժ գույքը <<Կաթնաղբյուրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-035-0025-0031 ծածկագրով անշարժ գույքը <<Դաշտադեմի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 6) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 7) Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 8) Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 9) 2023 թվականին Թալին համայնքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկ. Մ.Ներսիսյան) 10) Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին: (Զեկ. Մ.Ներսիսյան) 11) Համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ. Ա.Դիլանյան) 12)ՀՀ ազգային արխիվին անհատույց օգտագործմամբ տարածք տրամադրելու մասին: (Զեկ. Ա.Դիլանյան) 13) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Միրզախանյան) 14) Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Միրզախանյան) 15) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում 2024թվականի համար խմելու և կենցաղային նպատակով օգտագործվող ջրի տեղական վճար սահմանելու և դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Գ.Միրզախանյան) 16) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ց.Մկրտչյան) 17) Թալին համայնքի 2023թ. տարեկան բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին: (Զեկ. Ց.Մկրտչյան) 18) Ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար «Մանուշակ 2000» ՍՊ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին: ( Զեկ. Գ.Թադևոսյան) 19)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Մկրտչյան) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |