Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Թալին համայնք, Զարինջա բնակավայր, 7-րդ փողոց, տուն 3/1 հասցեում բնակվող անչափահասներ՝ Մուշեղ Հայկի Գյուլզատյանի, Անգելինա Խաչատուր Աղասարյանի, Լիլիթ Խաչատուր Աղասարյանի, Արթուր Խաչատուր Աղասարյանի, Արսեն Խաչատուր Աղասարյանի, Աշոտ Խաչատուր Աղասարյանի, նրանց մոր՝ Կարինե Գևորգյանի նկատմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները, անչափահասների նկատմամբ ծնողի կողմից իրականացվող խնամքը և վարած կենսակերպի հետևանքով վերջիններիս կյանքին և առողջության սպառնացող հնարավոր վտանգները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երեխաների լավագույն շահը, տարիքը և Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ին կայացած նիստի հանձնաժողովի եզրահանգումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք, Զարինջա բնակավայր, 7-րդ փողոց, տուն 3/1 հասցեում բնակվող անչափահասներ Մուշեղ Հայկի Գյուլզատյանի (ծնված՝ 31.08.2017թ.), Անգելինա Խաչատուր Աղասարյանի (ծնված՝ 24.02.2020թ.), Լիլիթ Խաչատուր Աղասարյանի (ծնված՝ 08.06.2022թ.), Արթուր Խաչատուր Աղասարյանի (ծնված՝ 10.03.2023թ.), Արսեն Խաչատուր Աղասարյանի (ծնված՝ 09.02.2024թ.) և Աշոտ Խաչատուր Աղասարյանի (ծնված՝ 17.07.2025թ.) հետագա խնամքը և դաստիարակությունը ժամանակավորապես կազմակեպել Երևանի <<Մանկան տուն>> ՊՈԱԿ-ում և Երևանի <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ում։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: