Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 200-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 01/5․2/07762-2024 գրությունը

Թալին համայնքի ավագանին որոշում է`

Թույլատրել՝

1․Թալին համայնքի վարչական տարածքում՝ Թալին քաղաքում և գյուղական բնակավայրերում, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, իրականացնել փողոցների երթևեկելի մասի աջ եզրով։

Արգելել՝

2․Թալին համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությունը հետևյալ վայրերում՝

ա/ Թալին համայնքի զբոսայգիները և պուրակները։

բ/Թալին համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական ավտոճանապարհները, դրանք են՝ Թալին քաղաքում՝ Քոթանյան, Սպանդարյան և Գայի փողոցները, Արտենի բնակավայրում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհը, Արագածավան բնակավայրում՝ Հոկտեմբերյան խճուղին, Դաշտադեմ բնակավայրում՝ 1-ին փողոցը, ինչպես նաև բնակավայրերից դուրս ավտոճանապարհները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner