Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ <<Թալին համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների քանակը, անվանումը և կազմը հաստատելու մասին>> համայնքի ավագանու 28․02․2023թ-ի N 08-Ա որոշման 3-րդ կետում կատարել փոփոխություն ՝ 1) <<Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի>> ԽՄ-ի քարտուղար Արթուր Կարապետյանի փոխարեն ԽՄ-ի քարտուղար նշանակել քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ Ագապի Բարեյանին։ 2) <<Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի>> ԽՄ-ի կազմից հանել Խաչիկ Տոնոյանին, նրա փոխարեն ԽՄ-ի կազմում ընդգրկել <<Տրանսպորտի և մեքենասարքավորումների սպասարկման ծառայություններ>> համայնքային հիմնարկի տնօրեն Արտաշես Հայրապետյանին։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |