Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-9 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Պարտիզակ բնակավայրի 02-089-0005-0001 կադաստրային ծածկագրով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 444-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թ․ N 35-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-089-0005-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,10475 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: