Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09․12․2025թ. N 2/փ-390 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 16․12․2025թ․ N 190-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0128-0002 կադաստրային ծածկագրով 28 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0104-0091 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,33222 հա և 02-011-0128-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,20423 հա մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի։
3․«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։