Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 հոկտեմբերի 2025 թվականին Մխիթար Միհրանի Մխիթարյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած 02-021-0297-0042 կադաստրային ծածկագրով, 1,02 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 18 ապրիլ 2006 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Մխիթար Միհրանի Մխիթարյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Լուծել Մխիթար Միհրանի Մխիթարյանի և Արտենիի գյուղապետ Գ․Խլղաթյանի կողմից լիազորված անձ՝ Վաչիկ Գաբրիելյանի միջև 18 ապրիլ 2006 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը /գրանցամատյանի թիվ 364/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner