Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.2023թ.-ի հունվարի 1-ից ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը համարել լուծարված:
2.Ստեղծել գույքագրման հանձնաժողով և ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գույքը ակտով հանձնել ՀՀ Արագածոտնի մարզի «Թալին կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին։
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :