Այսօր: Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 871
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հուլիսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԹԱԼԻՆ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 8 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի պահանջները, 10 մարտ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ները՝ ծածկագրեր՝ 2026K67GPD և 2026QUPVMJ, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները՝ վարչական շենքի 1-ին հարկի մի մասը, 2-րդ հարկի մի մասը, բ/պ-ն կամ ա/հ-ն, փակված 1(մեկ) դուռը, բացված թվով 4 (չորս) դուռը և թվով 3 (երեք) պատուհանը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թալին համայնք ք․Թալին Խանջյան փողոց 8 շենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0025-0331 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր 35․3քմ արտաքին մակերեսով շինությունները` վարչական շենքի 1-ին հարկի մի մասը, 2-րդ հարկի մի մասը, բ/պ-ն կամ ա/հ-ն, փակված 1 (մեկ) դուռը, բացված թվով 4 (չորս) դուռը և թվով 3 (երեք) պատուհանը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner