Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Տրանսպորտի և մեքենասարքավորումների սպասարկման ծառայություն» համայնքային հիմնարկ (այսուհետ հիմնարկ)։
2․Հաստատել հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
3․ Հաստատել հիմնարկին ամրացվող գույքի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։
4․Հաստատել հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 3 հավելվածի։
5․ Համայնքի ղեկավարին՝
1) Ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։
2) Ստեղծել գույքագրման հանձնաժողով, սույն որոշման 3-րդ կետում նշված հիմնարկին ամրացվող գույքի օրենքով սահմանված կարգով հաշվառման համար։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |