Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մանուկի Մխիթարյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտման կապակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ վարչական իրավախախումների վերաբերյալ հարուցված գործը․

ՊԱՐԶԵՑԻ

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 2025 թվականի նոյեմբերի 11-ին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊ ընկերությունը ընդերքօգտագործում է իրականացնում առանց հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխան փոփոխության, թույլ տալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որի վերաբերյալ պատշաճ ծանուցված «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մխիթարյանը ներկայացել է։
Մխիթար Մխիթարյանն իր արտահայտած դիրքորոշմամբ հայտնել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին դիմել է վերը նշված հողատարածքի հողատեսքի նպատակային և գործառնական նշանակության փոխոխելու համար, սակայն մինչ օրս պատասխան դեռ չի ստացել և համարելով ,որ պատասխանը նման դեպքում դրական է սկսել է շահագործել հանքավայրը և ավելացրեց, որ ներկա պահին միջոցներ է ձեռնարկում այն շտկելու ուղղությամբ։
Ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը և գործով ձեռք բերված փաստական հանգամանքները, հաստատված համարվեց Մխիթար Մխիթարյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ, 2449, 281-282-րդ հոդվածների պահանջներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․«ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մխիթարյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Կասեցնել «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող գործունեությունը և ընդերքօգտագործումը մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի նկատմամբ նպատակային նշանակության փոփոխելը։
3․Մխիթար Մխիթարյանին առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռք առնել նշված իրավախախտման հետևանքները 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում վերացնելու ուղղությամբ։
4․Տույժը պետք է վճարվի 900465109081 հաշվեհամարին, «Նպատակ» դաշտում պարտադիր նշելով որոշման համարը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մխիթար Մխիթարյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: 6․Տուգանքը պետք է վճարվի այն նշանակելու մասին որոշումը հասցեատիրոջը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
7․Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner