Համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկվեց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությամբ, որին մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը և «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ղեկավարը։
Անցկացվեցին քննարկումներ համայնքում ընթացող աշխատանքների, սուբվենցիոն ծրագրերի, նախագծային աշխատանքների, խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ։ Համայնքի բնակավայրերի պատասխանատուները հանդես եկան զեկուցումներով, ներկայացնելով արված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։