Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետով, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Ընդունել ի գիտություն Թալին համայնքի ղեկավար Տ.Սափեյանի հաղորդումը համայնքի բյուջեի 2023թ-ի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին, համաձայն կից հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |