Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Գևորգ Սահակյանի կողմից 16․05.2024թ. -ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Գևորգ Սահակյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի 16/36 հասցեում 02-016-0012-0084 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 57քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
1.Կառուցապատող Գևորգ Սահակյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայր, Հոկտեմբերյան խճուղի 16/36 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0012-0084 ծածկագրով 57քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 54.95քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Գևորգ Սահակյանիյանի սեփականություն և
-հողի արժեքը 57 քմ x 514,8 = 29344 (քսանինը հազար երեք հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 54,95 քմ x 874=48026 (քառասունութ հազար քսանվեց) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր` 92250 (ինսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
-ընդամենը` 169620 (մեկ հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամով օտարել Գևորգ Սահակյանի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից: