Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 01/5․1/01343-2026 գրությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0487-0713 ծածկագրով 0.36305 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: