Հիմք ընդունելով 2023թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Համաձայնություն տալ Թալին համայնքի 2023թ. տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցներից 200մլն դրամի չափով ուղղել ֆոնդային բյուջե առաջացած կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |