Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» ՍՊԸ-ի տնօրենի 21․08․2025թ․ №054/3845 դիմումը, համայնքի ավագանու 09.09.2025թ. N 137-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Էլեկտրահաղորդման օդային գիծ անցկացնելու համար, ըստ ներկայացված իրադրության հատակագծի «ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0079-0508 կադաստրային ծածկագրով 0,27432 հա, 02-003-0220-0265 կադաստրային ծածկագրով 0,25609 հա, 02-003-0220-0266 կադաստրային ծածկագրով 0,3,77838 հա, 02-035-0105-0015 կադաստրային ծածկագրով 0,47874 հա, 02-035-0408-0005 կադաստրային ծածկագրով 0,0077 հա, 02-035-0107-0002 կադաստրային ծածկագրով 0,11365 հա, 02-035-0412-0005 կադաստրային ծածկագրով 0,01044 հա, 02-035-0117-0040 կադաստրային ծածկագրով 0,64527 հա, 02-035-0117-0037 կադաստրային ծածկագրով 0,69552 հա, 02-035-0423-0002 կադաստրային ծածկագրով 0,00844 հա, 02-035-0118-0027 կադաստրային ծածկագրով 0,10878 հա ընդամենը՝ 6,37733 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ։
2.«ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» ՍՊԸ-ի հետ 21 տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 220.000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ մեկ հողակտորի հաշվով 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ։
3.«ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» ՍՊԸ-ից որպես համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր մեկ հողակտորի հաշվով գանձել 33500 ( երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: