|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 149-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 14-ին Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի փողոց 1 փակուղի 4 շենք հասցեում գործող հիմնական դպրոցի տարածքում նախատեսվող նոր կրթահամալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը։ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊԸ-ին՝ Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի փողոց 1 փակուղի 4 շենք հասցեում նոր կրթահամալիր կառուցելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|