Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 118-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․08․2024թ. N 2/փ-333 դրական եզրակացությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0229-0015 կադաստրային ծածկագրով 4,78661 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner