Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 20-ին Դաշտադեմ բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված առաջին հանրային քննարկման արձանագրությունները և հաշվի առնելով «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրենի 17․07․2025 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերությանը՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |