Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 09.02.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/636 «Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ NL-636 Լեռնահատկացման ակտը, «ԱՐՏ-ԷՄ» ՍՊ ընկերության 09․06․2025թ-ի դիմումը, համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 10.06.2025թ-ի կազմած արձանագրությունը և Թալին համայնքի ավագանու 25․06․2025թ-ի N 93–Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Զովասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-045-0105-0089 կադաստրային ծածկագրով՝ 2,8502 հա մակերեսով և 483,300 (չորս հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրել «ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ին և վերջինիս հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 09․02․2046 թվականը։
2.Համայնքապետարանի կողմից փաստաթղթերի նախապատրաստման հետ կապված ծախսերը 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: