Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 658
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 354-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2025 թվականի N 354-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ն․ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 45 ԱՆԱՍՆԱՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 22․1-րդ կետով, հիմք ընդունելով Արևհատ Մուրադյանի կողմից 10․02.2025թ․-ին Թալին համայնքի ղեկավարի պ/կ-ին ներկայացված դիմումը, 15․01․2025թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2025VCDKLM, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02․10․2024թ-ի թիվ ԱՐԱԴ2/0463/02/23 վճիռը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ մինչև 2001թ-ը կառուցված անասնագոմը, տնտեսական շինությունը բ/պ-ով և ա/հ-ով կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1․Կառուցապատող Արևհատ Մուրադյանի կողմից Թալին համայնքի Ն․Սասնաշեն բնակավայրի 1-ին փողոցի 45 անասնաշենք հասցեում գտնվող՝ 02-074-0041-0018-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 8900քմ հողամասում, իրեն՝ դատարանի վճռով (ձեռքբերման վաղեմության ուժով) պատկանող՝ ընդհանուր 467,4քմ ներքին մակերեսով շինությունները՝ անասնագոմը – 434,9քմ, տնտեսական շինությունը բ/պ-ով և ա/հ-ով – 32,5քմ ճանաչել օրինական գույք, որպես Արևհատ Մուրադյանի սեփականություն՝ առանց գումար գանձելու:
2․02-074-0041-0018-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 8900քմ՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունքը տրամադրել Արևհատ Հովհաննիսյանին, ճանաչել նրա սեփականությունը՝ պայմանով, որ հետագա գործարքներից ծագող պետական գրանցում կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը համայնքապետարանի բյուջե վճարելու դեպքում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner