Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 21/04/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն՝ ուղղված համայնքային զարգացման օրակարգային հարցերի քննարկմանը․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում հանգամանալից վերլուծվեցին համայնքի առջև ծառացած հրատապ խնդիրները, ձևակերպվեցին զարգացման հեռանկարներն ու նախանշվեցին առաջիկա քայլերը՝ համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացման և ընդհանուր բարեկեցության ապահովման նպատակով։
Քննարկման առանցքում էին տեղական ինքնակառավարման մի շարք առանցքային ուղղություններ՝ կոմունալ տնտեսություն, քաղաքաշինություն, իրավական և սոցիալական ոլորտ, մշակույթ, և այլ ուղղություններ։ Անդրադարձ կատարվեց նաև գարնանային սեզոնին բնորոշ աշխատանքներին, իրականացվող նախագծերին և կառուցապատման գործընթացներին։
Համայնքի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատու ստորաբաժանումներին՝ աշխատանքների կազմակերպման և վերահսկողության արդյունավետության ապահովման նպատակով։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner