Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 07․08․2025թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Գետափ բնակավայրի 02-033-0124-0021 ծածկագրով, 6,33014 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 76․000 (յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը՝ 13500 (տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: