Այսօր: Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 5 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՄԱՐԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՇԵԿԻԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, Մարատ Համբարձումի Շեկիկյանի 2026 թվականի ապրիլի 01-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մարատ Համբարձումի Շեկիկյանի կողմից Թալին համայնք Կաքավաձոր բնակավայր 8-րդ փողոց 1-ին նրբանցք 5 շինություն հասցեում գտնվող, 02-060-0031-0055 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 356․8 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ պարիսպը, տնտեսական շինությունը և բ/ն-ն կամ ա/հ-ն կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Մարատ Համբարձումի Շեկիկյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Կաքավաձոր բնակավայր 8-րդ փողոց 1-ին նրբանցք 5 շինություն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-060-0031-0055 ծածկագրով, 356․8 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 131․6 քմ արտաքին մակերեսով շինությունները՝պարիսպը
– 7․6 քմ, տնտեսական շինությունը և բ/պ-ն կամ ա/հ-ն – 124 քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Մարատ Համբարձումի Շեկիկյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ (356․8 քմ x 218) = 77 782 (յոթանասունյոթ հազար յոթ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (131․6 քմ x 1262) = 166 079 (մեկ հարյուր վաթսունվեց հազար յոթանասունինը) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը՝ 281 861 (երկու հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամով օտարել Մարատ Համբարձումի Շեկիկյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner