Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 925
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 22․1-րդ կետով, հիմք ընդունելով Գոհար Գալոյանի կողմից 11․02.2025թ․-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 15․10․2024թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2024HM4TDW և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ մինչև 2001թ-ը կառուցված բնակելի տունը, բ/պ-ն, թիվ 2 մարագը, անասնաշենքը, հացատունը, բաղնիքը, թիվ 6 մարագը և ծածկոցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1.Կառուցապատող Գոհար Գալոյանի կողմից 02-033-0109-0004 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Գետափ բնակավայրի 6-րդ փողոց 1-ին փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ ժառանգության իրավունքով պատկանող 2500քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված ընդհանուր 279,20քմ ներքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը – 99,2քմ, բ/պ-ն – 22,4քմ, թիվ 2 մարագը – 11,1քմ, անասնաշենքը – 101,1քմ, հացատունը – 11,0քմ, բաղնիքը – 6,0քմ, թիվ 6 մարագը – 13,7քմ և ծածկոցը – 14,7քմ ճանաչել օրինական գույք, որպես Գոհար Հարությունի Գալոյանի և Աշխեն Դերենիկի Ենոքյանի ընդհանուր բաժնային սեփականություն՝ առանց գումար գանձելու:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner