Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 31․03․2025 թվականի N 01//02200-2025 գրությունը և Թալին համայնքի ավագանու 30.05.2025թ. N 83-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 25-րդ փողոց 8 հողամաս հասցեում գտնվող 02-069-0109-0019 կադաստրային ծածկագրով 0,13511 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը Մաստարա բնակավայրում բուժհաստատություն կառուցելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։