Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի 05․05․2026 թվականի N 04/20-1/14495-2026 գրությունը և Թալին համայնքի ավագանու 24.06.2026թ. N 106-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալին համայնքի Թալին քաղաքի Շահումյան փողոց 3 մշակույթի տուն հասցեում գտնվող 02-003-0154-0006 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, 0,2152 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և 0,0671 հա ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության ընդհանուր՝ 0,2823 հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող 02-003-0154-0006-001 կադաստրային ծածկագրով 2201,11 քմ մակերեսով կուլտուրայի տունը՝ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը վերոնշյալ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։