Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց յուրաքանչյուր բաժնին վերաբերող մի շարք տարաբնույթ հարցեր։
Համայնքապետարանի բաժինների ղեկավարները հանդես եկան աշխատանքային գործունեությունը ներկայացնող զեկուցումներով, մանրամասն վերլուծվեցին ընթացիկ և առաջիկա աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք մշակութային, սոցիալական, իրավաբանական, գյուղատնտեսական, ֆինանսական, կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, համայնքի ղեկավարը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող համապատասխան հանձնարարականներ։ |