Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 29․06․2026թ․ զեկուցագիրը՝ Մարտուն Երվանդի Գալստյանի կողմից փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Մարտուն Երվանդի Գալստյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս.Ավետիսյան -Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։