Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 10.12.2024թ. N 1 դրական եզրակացությունը և քաղաքացի Ջիվան Սարգսյանի գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին 28.10.2024թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Ջիվան Հովհաննեսի Սարգսյանին, Սոֆիա Ալբերտի Աթոյանին, Գայանե Ջիվանի Կուրղինյանին, Գագիկ Ջիվանի Սարգսյանին և Գառնիկ Ջիվանի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 02-016-0314-0002 կադաստրային ծածկագրով 0,3425 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահող հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: