Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՏԶՀ-ին` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ համայնքի երեխաների կրթության իրավունքի իրացման և վթարներին արագ արձագանքման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու ծրագրով: 2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել առնվազն 20% ներդրում` ՏԻԱԲ (Տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման բարեփոխումներ) ծրագրի պահանջներին համապատասխան։ 3.Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում: 4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ: 5.Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |