Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը (այսուհետ՝ նախաձեռնություն) միանալու մասին հայտարարությունը և առաջնորդվելով Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնության դրույթներով՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքին միանալու Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնությանը:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի ղեկավարին՝
1)Մինչև 2023թ. մայիսի 11-ը նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման պատասխանատու (այսուհետ՝ պատասխանատու)՝ էներգետիկ կառավարիչ,
2)Հանձնարարել պատասխանատուին՝ երկու տարվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (Sustainable Energy and Climate Action Plan), ինչպես նաև համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունները և միջոցառումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner