Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը (այսուհետ՝ նախաձեռնություն) միանալու մասին հայտարարությունը և առաջնորդվելով Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնության դրույթներով՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքին միանալու Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնությանը: 2.Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի ղեկավարին՝ 1)Մինչև 2023թ. մայիսի 11-ը նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման պատասխանատու (այսուհետ՝ պատասխանատու)՝ էներգետիկ կառավարիչ, 2)Հանձնարարել պատասխանատուին՝ երկու տարվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Թալին համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (Sustainable Energy and Climate Action Plan), ինչպես նաև համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունները և միջոցառումները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |