Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի, 102-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ։ 2.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնոում ընդունմանը հաջորդող օրվանից։ |