Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 9-ին Ներքին Սասնաշեն բնակավայրում նոր դպրոցի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենի 11․03․2024 թվականի գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրում նոր դպրոց կառուցելու համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |