Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, ղեկավար կազմի այլ անդամներ, համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ։
Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, այնուհետև ներկայացրեց օրակարգային հարցերը, որից հետո առանձին-առանձին անդրադարձավ բնակավայրերի ընթացիկ աշխատանքներին։
Խորհրդակցության շրջանակներում լայն քննարկումներ ծավալվեցին հավաքագրումների՝ այդ թվում, գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ, համայնքի ղեկավարը անդրադարձավ հարկերի հավաքագրումը պատշաճ կազմակերպելու կարևորության և անհրաժեշտության հարցին։
Ուշադրության կենտրոնում էին համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրերը, քննարկվեցին նախագծային աշխատանքները, սուբվենցիաներին վերաբերող ընթացիկ հարցեր։
Քննարկումներից անմասն չմնացին ձմեռային աշխատանքներին վերաբերող թեմաները, համայնքի ղեկավարը նշեց որ արդեն տրվել է ձմեռային նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, քննարկվեցին նաև Ամանորյա միջոցառումներին վերաբերող հարցեր։
Քննարկվեց և կարևորվեց բնակավայրերի կյանքին վերաբերող աշխատանքային, մշակութային, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական և տարաբնույթ այլ հարցեր։
Խորհրդակցության ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ վարչական ղեկավարները հանդես եկան տարատեսակ հարցերով և առաջարկություններով, որոնք տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին։
Բնակավայրերում աշխատանքային գործունեությունը համակարգված և արդյունավետ իրականացնելու համար համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ և հորդորեց վարչական ղեկավարներին՝ լինել առավել ուշադիր բնակավայրերում առկա խնդիրների նկատմամբ և անել առավելագույնը ՝դրանց շուտափույթ լուծման նպատակով։
|