27 ապրիլի 2026 թվականին Վռամ Հրաչի Անդրեասյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած 02-052-0113-0050 կադաստրային ծածկագրով 2,1 հա հողամասի վարձակալության մասին 27 մայիսի 2011 թվականին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վռամ Հրաչի Անդրեասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Լուծել Վռամ Հրաչի Անդրեասյանի և Լուսակն գյուղական համայնքի ղեկավար Տարոն Ազատի Պողոսյանի միջև 27 մայիսի 2011 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիր /գրանցամատյանի թիվ 667/։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: