Համայնքապետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտային պատասխանատուները։
Քննարկվեցին համայնքապետարանի ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման ընթացքը, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր՝ համայնքապետարանի գործունեության թափանցիկ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի պատշաճ և ժամանակին լուծումն ապահովելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախապատրաստման և իրականացման հետ կապված հարցերը։ |